
«Յուվենտուս»-ը կվաճառի Իգուաինին

Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է վաճառել Գոնսալո Իգուաինին: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ի թղթակիցը:
Թուրինյան ակումբի նման որոշումը կապված 32-ամյա հարձակվողի բարձր աշխատավարձի հետ: Արգենտինացին «Յուվենտուս»-ում տարեկան ստանում է 7,5 միլիոն եվրո: Իգուաինին փոխարինողի դերում «Ծեր սինյորա»-ի ղեկավարությունը տեսնում է «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին:
Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, երկու անգամ էլ տիրացել Իտալիայի գավաթին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: