
«Իտալիայում Հայաստանի դեսպանատունը միտումնավոր զայրացնում է մարդկանց». ահազանգում է ֆեյսբուքյան օգտատերը

Ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«SOS! Ուշադրություն բոլոր հետևորդներին: Անեսթեզիոլոգ և հոգեթերապևտ Արտաշես Հովհաննիսյանը (Երևանից) մնացել է Հռոմի մերձակայքում գտնվող կրուիզային նավի վրա: Նա շատ դժգոհ է, թե ինչպես է իր հետ վերաբերվել Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ աշխատող հին Հայաստանի կանոններով: Նրանք միտումնավոր զայրացնում են մարդկանց, որպեսզի նրանք վատ տրամադրվեն Նիկոլ Փաշինյանի թիմի նկատմամբ: Մենք դիմում ենք Իտալիայում ՀՀ դեսպանությանը: Ինչո՞ւ եք այդպես շփվում մարդու հետ: Ինչի՞ համար եք գումար ստանում Հայաստանի բյուջեից: Խնդիրների մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիների հանդեպ խայտառակ վերաբերմունքի համա՞ր: Մեղավոր է Զոհրաբ Մնացականյանը: Դուք պետք է անմիջապես փոխարինեիք Վիկտորիա Բաղդասարյանին, այլ ոչ թե տանջեիք մարդկանց: Իտալիայում Հայաստանի դեսպանատունը ամենագարշելի դեսպանատունն է: Ամբողջ սփյուռքը բողոքում է»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2861150840648591&id=100002611105728