Բաժիններ՝

«Իմ գործընկերները համակարգչային սիմուլյացիաների միջոցով հայտնաբերում են գործող դեղամիջոցներ, որոնք կարող են նաև ազդել այս կորոնավիրուսի դեմ». Հովակիմ Զաքարյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների գումարը հատկացվել է covid-19 դեմ պայքարին։ Չգիտեմ, թե որքան է այդ գումարը, բայց ասեմ, որ մոտ 100 մլն դրամով հնարավոր է ստեղծել BSL-3 կարգի լաբորատորիա (անհրաժեշտ սարքերով), որի առկայության դեպքում հնարավոր կլինի հետազոտել մարդու համար վտանգավոր այնպիսի վիրուսներ, ինչպես կորոնավիրուսները։ Օրինակ՝ հենց հիմա մեր ինստիտուտի իմ գործընկերները՝ Կենսաբանական պրոցեսների մոդելավորման լաբորատորիայում, համակարգչային սիմուլյացիաների միջոցով հայտնաբերում են գործող դեղամիջոցներ, որոնք կարող են նաև ազդել այս կորոնավիրուսի դեմ, բայց չկա ենթակառուցվածք, որում մենք կկարողանայինք ստուգել այդ դեղերի հակավիրուսային ակտիվությունը»:

Վարչապետը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների գումարը հատկացվել է covid-19 դեմ պայքարին։ Չգիտեմ, թե որքան…

Gepostet von Hovakim Zakaryan am Montag, 6. April 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս