Բաժիններ՝

Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 8 դեպք․ մարզպետ

Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից մեկն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:

Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»,- ասված է մարզպետի գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930