
«Կան հարցեր, որոնք Ռուստամ Բադասյանի ելույթից հետո էլ չփարատվեցին». Արման Աբովյան

Այս նախագծի նպատակները պարզ են, որը թույլ կտա ավելի նվազեցնել կորոնավիրուսի նպատակները, ինչը ողջունելի է, սակայն այս օրենքի գործունեությունը չի համապատասխանում այն նպատակներին, որոնք ներկայացրել եք, պարոն նախարար: Օրինագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին:
Ըստ նրա, տեսականորեն նման նախագիծն արդեն իսկ ուշացած է, ուստի, եթե տվյալ մեխանիզմով փորձում են շրջանակ պարզել, պետք է այն ի սկզբանե իրականացվեր: Ուստի նախագծի նպատակը պարզ է, սակայն այդ նպատակի իրագործման մեխանիզմները նվազագույնն անհասկանալի են:
«Օրինակ՝ սմարթֆոններից եք խոսում, մարդը, որը վարակված չէ, նույն սմարթֆոնից, կարող է, բազմիցս զանգահարել է, ասենք, տան երեխան, որն այդքան էլ հեռախոսից տեղեկացված չէ, ու սրանից հետո սկսվում է այս խառնաշփոթը, թե ում են զանգել, ինչու են զանգել, և այլն, այսինքն՝ կան հարցեր, որոնք Ռուստամ Բադասյանի ելույթից հետո էլ չփարատվեցին»,- շեշտեց պատգամավորը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը, նշեց, որ լիովին կիսում է գործընկերոջ՝ Արման Աբովյանի տեսակետը, քանի որ նախագիծն ուշացած է:
«Երբ քննարկում էինք արտակարգ դրության մասին ռեժիմը, ասել եմ, որ շատ տեղերում մենք պետք է կոշտ միջոցառումներ դնեինք: Հիմա այն միջոցառումները, որոնք մենք անում ենք, դրա ազդեցությունն ի՞նչ աստիճանով է գնում, քանի որ այս իրավիճակը բերում է տնտեսական դրության վատթարացման, ուստի այս ամենը որտե՞ղ է տանում, մենք արդյունավե՞տ ենք առաջ շարժվում»,- շեշտեց Միքայել Մելքումյանը և ընդգծեց, որ նախագծում շտկումներ պետք է անել: