«Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա». Ժիրայր Սէֆիլյան

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակի պայմաններում հանդգնի ընտրություններ անցկացնել Արցախում, ապա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես Զինված ուժերի անմիջական հրամանատար և զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ, պարտավոր է արգելել ՀՀ Զինված ուժերի Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին:

Հակառակ պարագայում մեղսակից կդառնա ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը և պետության պաշտպանունակությունը անխուսափելի վտանգի ենթարկող այդ հանցագործությանը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին։

Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031