Բաժիններ՝

ԱՀ ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակի առաջին հաստատված դեպքն արձանագրվելուց հետո, 2020 թվականի մարտի 2-ից սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ծառայողներին հատկացվել են բժշկական ձեռնոցներ և դիմակներ:

Միաժամանակ վերջիններիս հանձնարարվել է Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող անձանցից հարցման միջոցով պարզել վերջիններիս ինքնազգացողությունը և ջերմություն ունենալու փաստը:

Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարականների համաձայն՝ ոստիկանությունը հսկողություն է սահմանել օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա, սահմանային 4 անցակետերում առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպվել և իրականացվում է հակահամաճարակային միջոցառումներ:

2020 թվականի մարտի 17-ին ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու համար սահմանային հսկիչ անցակետերում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր: Տնային մեկուսացման ուղարկված անձանց նկատմամբ հեռախոսազանգերի միջոցով իրականացվում է ամենօրյա հսկողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս