
Արսեն Թորոսյանը ձեռքերը ճիշտ լվանալու մարտահրավեր է սկսել ու փոխանցել կառավարության մյուս անդամներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ձեռքերը ճիշտ լվանալու մարտահրավեր է սկսել ու փոխանցել կառավարության մյուս անդամներին։
Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որով ցույց է տալիս, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, և կատարել հետևյալ գրառումը. «Ի՞նչպես ճիշտ լվանալ ձեռքերը։
Մարտահրավերը փոխանցում եմ կառավարության մյուս անդամներին»։
Նա տեսանյութում նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաէկան դերերից մեկն ունի հենց ձեռքերն օճառով ճիշտ լվանալը։
https://www.facebook.com/armenpress/videos/867790967026311/