
Դդումը՝ շոգեխաշված, թթվասերով. օգտակար է յուրաքանչյուր պատառը

Բաղադրիչներ
1. Դդում – 400 գ
2. Թթվասեր (20%) – 150 մլ
3. Ընկույզ
4. Սխտոր – 4 պճեղ
5. Մաղադանոս – 1/2 փունջ
6. Աղ, սև պղպեղ
7. Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Դդումը մաքրել, մեծ կտորների կտրատել: Դդումը բոլոր կողմերից տապակել բուսայուղով:
2. Սխտորը և կանաչին մանր կտրատել:
3. Խառնել թթվասերը, մաղադանոսը, սխտորը, աղը և պղպեղը:
4. Դդումի վրա լցնել սոուսը, խառնել և 15 րոպե շոգեխաշել ցածր կրակի վրա:
5. Ընկույզը մանրացնել, լցնել դդումների վրա և մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը