
Կաթնաշոռային տորթ՝ հատապտուղներով. ընդամենը 84 կկալ

Բաղադրիչներ
1. Սպիտակուց – 1 հատ
2. Հատապտուղներ – 85 գ
3. Վարսակի ալյուր – 30 գ
4. Անյուղ կաթնաշոռ – 200 գ
5. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
6. Շաքարավազ
Պատրաստման եղանակը
1. Խմորի համար խառնել շաքարավազը, վարսակի ալյուրը, կաթնաշոռը, փխրեցուցիչը, սպիտակուցը, հարել:
2. Ստացված խմորը լցնել կաղապարի մեջ, վրան լցնել հատապտուղները:
3. Թխել տորթը 35-40 րոպե, 200 С ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը