Բաժիններ՝

ԱԺ խմբակցությունները արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որևէ նախագիծ չեն ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները չեն ներկայացրել նախագիծ արտակարգ դրության կամ դրանով նախատեսված միջոցառումներից որևէ մեկի չեղարկման վերաբերյալ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում հայտնեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:

«Մինչ այս պահը Ազգային ժողովի խմբակցություններից որևէ մեկը չներկայացրեց նախագիծ արտակարգ դրության կամ դրանով նախատեսված միջոցառումներից որևէ մեկի չեղարկման վերաբերյալ: Սա նշանակում է, որ բոլոր խմբակցություններն իրենց աջակցությունն են հայտնում կառավարության արտակարգ դրության նախաձեռնությանը»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ ստեղծված է ճգնաժամային իրավիճակ, որը հաղթահարելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031