Բաժիններ՝

«Գնաճի դեմ կարող ենք պայքարել մենք ինքներս՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ «խուճապային» գնումներ չենք իրականացնի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին «խուճապային» գնումներ չիրականացնել՝ մթերքի և այլ ապրանքների գնաճը բացառելու համար։ Այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ արտահերթ նիստում հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ մթերային խանութներում և դեղատներում առկա գնաճի մասին հարցին։

«Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովը պայքարում է գնաճի դեմ։ Կարծում եմ, որ գնաճի դեմ կարող ենք պայքարել մենք ինքներս՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ «խուճապային» գնումներ չենք իրականացնի։ Ես ճշտել եմ, ինձ զեկուցել են, որ պարենի կամ որևէ այլ ապրանքի հետ կապված պակասի խնդիր չկա»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մարտի 8-ի համեմատ, մարտի 15-ին մթերային խանութներում 20 տոկոսով գրանցվել էր առևտրի աճ։ ՀՀ վարչապետը միևնույն ժամանակ շեշտեց, որ չնայած առևտրի աճ կա, սակայն խանութների ցուցափեղկերում ապրանքի պակաս չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս