Բաժիններ՝

Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասը պատրաստ են «Լիվերպուլին» չեմպիոն ճանաչել, եթե մրցաշրջանը չկայանա

«Լիվերպուլը» կարող է ճանաչվել Անգլիայի չեմպիոն, նույնիսկ, եթե մրցաշրջանն ավարտվի, հայտնում է The Telegraph-ը:

Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով պաշտոնապես որոշվել է դադարեցնել Պրեմիեր լիգայի հանդիպումները, ինչպես նաև Չեմփիոնշիփը, Լիգա 1-ը և Լիգա 2-ը՝ մինչև ապրիլի 4-ը:

Անցած ամիս Telegraph-ը գրել էր, որ կանոնակարգում կանոններ չկան, որոնք կարգավորում են առաջնությունը շուտափույթ ավարտելու հնարավոր գործողությունները:

Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգայի ակումբի ավագ ղեկավարներից մեկը հայտնել է, որ քչերը դեմ կլինեն «Լիվերպուլին» չեմպիոնի կոչումը շնորհելուն, որի համար տիտղոսը կլինի առաջինը 30 տարում:

29-րդ տուրից առաջ Յուրգեն Կլոպի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից» 25 միավորով: Առաջնությունը նվաճելու համար մերսիսայդցիներին պետք է ընդամենը երկու հաղթանակ տանել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031