Բաժիններ՝

Տավուշի ոստիկանները փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել. փաստաթղթերը բացակայել են

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Տավուշի բաժինների ծառայողները հայտնաբերել են փայտածուխի երեք արտադրամաս, որտեղ արտադրվող փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայում էին։ Արտադրամասերից երկուսը գործում էր Պառավաքար գյուղում։ Հայտնաբերված փայտանյութի, մի քանի տասնյակ պարկ փայտածուխի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասի գործունեությունը կասեցվել  և նշանակվել է մասնագիտական ստուգում։

Մյուսում ևս հայտնաբերվել են փայտածուխ պատրաստելու տարաներ ու 7 խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում էին։ Այս դեպքում ևս նշանակվել է մասնագիտական ստուգում։ Գանձաքար գյուղի մի արտադրամասում էլ հայտնաբերվել է փայտածուխ պատրաստելու տարաներ.  մեկը՝ փայտանյութով լցված, ինչպես և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։

Դարձյալ արտադրամասի գործունեությունը կասեցվել է և նշանակվել մասնագիտական ստուգում։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի և Տավուշի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031