Նուրբ միս՝ պանրային սոուսով
Բաղադրիչներ
1. Խոզի միս – 1.5 կգ
2. Սերուցքային պանիր – 250 գ
3. Շամպինիոն – 0.5 կգ
4. Տոմատի մածուկ – 1 ճ/գ
5. Համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Միսը խորանարդաձև կտրատել և տապակել: Սնկի վրա եռացած ջուր լցնել, հասցնել եռման, եփել 10 րոպե:
2. Սունկը հանել ջրից, սառեցնել և կտրատել: Կտրատված սունկն ավելացնել արդեն լավ տապակված մսին, լցնել համեմունքներ:
3. Ավելացնել տոմատի մածուկը, խառնել: Այնուհետև՝ պանիրը, և կրկին խառնել: Ըստ ցանկության՝ կարելի է ավելացնել կանաչեղեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը