«Ինձ հետ շանտաժի լեզվով արգելվում է խոսել… Ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը». Լուսինե Սահակյան

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «24 տարի զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ, փաստաբան եմ։ Առաջին իսկ տարուց ներկայացրել եմ շատ մարդկանց, այդ թվում քաղբանտարկյալների շահեր, տարաբնույթ մեղադրաքներով, տարաբնույթ պատկերացումներով, ուղղվածությամբ, տարբեր գաղափարների տեր մարդկանց։ Ոչ ոքի մտքով չի անցել փորձել ինձ հետ պահել որևէ անձի պաշտպանությունն իրականացնելուց, առավել ևս շանտաժի լեզվով խոսելով։

Մարդիկ, այդ թվում իշխանությունները, գիտակցել են, որ դա անիմաստ զբաղմունք է, ու նման քայլից զերծ են մնացել։
Ժամանակները փոխվել են։ Հայտարարվում է, որ «սիրո» ու «հանդուրժողականության» հեղափոխություն է եղել, այդպես է հայտարարվում։ Իրավիճակ է փոխվել, և այժմ հայտնվել են անձինք, ում մտքով անցնում է, որ ինձ կարող են համոզել հետ կանգնել իմ գաղափարներից ու սկզբունքներից, և չիրականացնել կոնկրետ անձանց պաշտպանություն։

Ուզում եմ բոլորն իմանան` ինձ հետ շանտաժի լեզվով արգելվում է խոսել, արձագանքը հակառակ է լինելու, ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել։ Սկզբունքներս ու գաղափարներս երբեք չեմ փոխելու ու կանգնած եմ մնալու պաշտպանյալներիս կողքին։

Գրառմանս հետ կապված խնդրում եմ դեռ հարցեր չտալ։ Հուսով եմ՝ մարդիկ կսթափվեն ու կգիտակցեն, որ փաստաբանները իրենց հետագայում կրկին պետք են գալու։
Ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը»։

https://www.facebook.com/lusine.sahakyan.52/posts/1829215673876735

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031