Բաժիններ՝

ՊՍԺ-«Բորուսիա»․ պայքարի ակնկալիքով

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» կարողացավ հաղթել ՊՍԺ-ին՝ 2։1 հաշվով։ Մբապեն․ Նեյմարը և ընկերներն այսօր պետք է ապացուցեն, որ Չեմպիոնների լիգան աստղային ՊՍԺ-ի համար անհասանելի բարձունք չէ։

ՊՍԺ

Ֆրանսիայի չեմպիոնը վստահորեն առաջ է շարժվում առաջնությունում, բայց թիմի խաղը հեռու է օրինակելիից, ինչը ցույց տվեց առաջին հանդիպումը Դորտմունդում: ՊՍԺ-ին գոլ չի խփել միայն ծույլը, ինչն անընդունելի է մի թիմի համար, որը հավակնում է հաղթել Չեմպիոնների լիգայում:

Պատասխան հանդիպումից առաջ ակումբի ղեկավարությունը, կառավարության հետ միասին, փորձում է վերականգնել մարզադաշտի մուտքը երկրպագուների համար, և երկուշաբթի երեկոյի դրությամբ ընթացքի մեջ են վազքուղիները և աստիճանահարթակները, ինչպես նաև՝ ամբողջ մարզադաշտի ախտահանումը: Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն արգելել է եվրոպական գավաթներում խաղերի բոլոր մասնակիցների ավանդական նախախաղային ձեռքսեղմումները:

Մինչ օրս ՊՍԺ-ն հասել է երկրի գավաթների բոլոր եզրափակիչներին, իսկ Լիգա 1-ում վստահորեն ​​գրավում է առաջին տեղը:

Այսօրվա խաղին չեն կարողանա մասնակցել Վերատտին, Մունիերին և Հերերան:

«Բորուսիա» Դորտմունդ

Գերմանիան դեռևս չի տուժել կորոնավիրուսից և խաղեր է անցկացնում երկրպագուների հետ: Շաբաթ օրը Մունխենգլադբախում անցկացվող Բունդեսլիգայի կենտրոնական հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 54 հազար երկրպագու։ Դորտմունդը ստացավ հերթական երեք միավորը (2:1):

Այսօր «դեղին-սևերը» զբաղեցնում են երկրորդ տեղը և ունեն 15 հաղթանակ։ Արդյունավետությամբ դորտմունդցիները երկրորդն են Գերմանիայում` 68 գոլ, որից 14-ը Սանչոյի ակտիվում է։

Դելեյնին և Ռոյսը, ովքեր չեն կարողացել հաղթահարել աճուկի վնասվածքը, չեն կարողանա մասնակցել այսօրվա խաղին:

ՊՍԺ-ի վիճակն այսօր մարտական է, բայց միայն փարիզյան թիմի հարձակողական խաղը կարելի է անվանել անթերի կամ գրեթե անթերի, բայց պաշտպանական ոլորտում կան համակարգային խնդիրներ:

Ըստ մասնագետների, միայն հրաշքը թույլ կտա ֆրանսիական ակումբին հասնել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ:

Խաղը տեղի կունենա այսօր՝ 23։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս