 
                        «Չէի ցանկանա խաղալ առանց հանդիսականների». Գվարդիոլան՝ կորոնավիրուսի մասին
 
                                    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իրեն դուր չի գալիս դատարկ տրիբունաներում խաղալու գաղափարը:
«Իտալիայում առաջնությունն ընդհատվեց, Իսպանիայում հաջորդ տուրերից երկուսը կամ երեքը կանցկացվեն առանց հանդիսականների, և կարծում եմ, որ նույնը տեղի կունենա այստեղ: Քանի որ [հիվանդների] թիվն աճում է, ինչպես եղել է Իտալիայում, և այժմ՝ Իսպանիայում:
Բայց խնդիրն այլ է: Մենք պետք է հարցնենք՝ իմաստ ունի՞ ֆուտբոլ խաղալ՝ առանց հանդիսականների: Մեր գործն անելու պատճառը մարդիկ են: Եթե նրանք չեն կարող գալ հանդիպումները դիտելու, ապա դա անիմաստ է:
Ես չէի ցանկանա խաղալ Չեմպիոնների լիգայում, կամ Անգլիայի առաջնությունում, կամ գավաթներում՝ առանց հանդիսականների»,- Գվարդիոլային է մեջբերում HaytersTV-ի թվիթերյան էջը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        