Պարզ բաղադրատոմսով և հրաշալի համով ֆրանսիական գյուղական աղանդեր
Բաղադրիչներ
1. Ալյուր – 280 գ
2. Մեղր – 150 գ
3. Սալորաչիր – 100 գ
4. Աղ – 1 պտղունց
5. Մշկընկույզ – 1/2 թ/գ
6. Սոդա – 2 թ/գ
7. Ձու – 2 հատ
8. Կաթ – 125 գ
9. Կարագ – 60 գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը, սոդան, աղն ու մշկընկույզը մաղել:
2. Ավելացնել ձուն, կաթը, մեղրը և հալեցրած կարագը:
3. Սալորաչիրը կտրատել և ավելացնել խմորին:
4. Խմորը լավ խառնել:
5. Խմորը լցնել յուղապատ տապակի մեջ:
6. Թխել 40 րոպե, 180 C ջերմաստիճանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը