Անսովոր բաղադրատոմս. քաղցրաթթվաշ ոսպ
Բաղադրիչներ
1. Ոսպ (սև) – 200 գ
2. Սոխ – 1 հատ
3. Սխտոր – 3 պճեղ
4. Շաքարավազ – 2 թ/գ
5. Գազար – 2 հատ
6. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
7. Արգանակ – 100 մլ
8. Բալզամիկ քացախ – 45 մլ
9. Ուրց – 3-4 մասնաճյուղ
10. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Խորը տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, տապակել սոխը և սխտորը: Ավելացնել գազարը, շոգեխաշել 3 րոպե:
2. Ավելացնել ոսպը, արգանակը և շաքարավազը: Խառնել, ծածկել կափարիչով և 20-25 րոպե շոգեխաշել ցածր կրակի վրա:
3. Ավելացնել ուրցը, բալզամիկ քացախը, աղը և պղպեղը: Քաղցրաթթվաշ ոսպը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը