«Պատկերացնում եմ այդ աղջկա վարքագծից վրդովված մեր քաղաքացիների հիացական բացականչությունները, եթե այդ նույնն արվեր Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ». Ա. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել այսօր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
««Հպարտ քաղաքացու» անձնագրերի բաժանման փողոցային ակցիայի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպն ունի խորքային և՜ օբյեկտիվ, և՜ սուբյեկտիվ պատճառներ, որոնց չեմ ցանկանում անդրադառնալ։
Իսկ հասարակական արձագանքը, մեղմ ասած, զարմանալի է, քանի որ ՀՀ քաղաքացին այդ կերպ իր դժգոհությունն է հայտնել իր հիմնական գործը թողած, պետության ղեկավարի պարտականությունները լքած և փողոցներում ակցիա իրականացնող ՀՀ վարչապետին։ Իսկ ձևը, որով նա արտահայտում է իր անհամաձայնությունը, արդեն ընտրության և ճաշակի հարց է։
Հ.Գ. Պատկերացնում եմ այդ աղջկա վարքագծից խիստ վրդովված մեր քաղաքացիների հիացական բացականչությունները, եթե այդ նույն գործողությունը արվեր Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»: