
Բոհեմական Փարիզ. Հեյլի Բիբերը ցուցադրում է՝ ինչպես համադրել սվիտերը և կաշվե կիսաշրջազգեստը

Oversizе իրերի նկատմամբ Հեյլի Բիբերի սերը մնում է անփոփոխ: Մոդելը հմտորեն համատեղում է հարմարավետությունն ու նրբաոճությունը՝ երկրպագուներին ոգեշնչելով նորաձևության փորձերով: Այժմ աստղը ժամանակ է անցկացնում Փարիզում՝ վայելելով նորաձևության ցուցադրությունները և աստղային երեկույթները: Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում զբոսանքների համար Հեյլին ընտրում է առավել կանացի և էլեգանտ կերպարներ:
Վերջին զբոսանքի համար Հեյլին խաղադրույք է կատարել մոնոխրոմ կերպարի վրա՝ համադրելով մանուշակագույն ծավալուն սվիտերը և նույն երանգի երկար կաշվե կիսաշրջազգեստը՝ խորը ճեղքվածքով: Մոդելը կերպարն ամբողջացրել է նույն երանգի ատլասե բարձրակրունկ կոշիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը