
2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով, Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը՝ 10.3%-ով, զբոսաշրջությունը՝14.7 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել է իր տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենանա արտահանմանը միտված տնտեսություն: Վերոնշյալին կից նա ներկայացրել էէ 2019-ի ընթացքում գրանցված որոշ արդյունքներ, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենանա արտահանմանը միտված տնտեսություն:
Այժմ, 2019 թվականի արդյունքներով.
1. Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Ի գիտություն. հանքարդյունաբերությունը այս թվի մեջ չի մտնում. խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է:
2. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5%-ով
3. Զբոսաշրջությունը, որը նույնպես արտահանում է համարվում, քանի որ դրանից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները, աճել է 14.7 տոկոսով եւ որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2%-ով»: