«Նմանատիպ ծախսերը չեն կարող համարվել ճոխություն». Տիգրան Ավինյան
2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ մեծամասամբ կօգտագործվեն նախորդ ընտրությունների ժամանակ տեղադրված տեսանկարահանման սարքերը, որոնք գտնվում են Կառավարության պահեստում։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քաղաքացիները հնարավորություն են ունենալու ընտրատեղամասերում հետևել տեսանկարահանող սարքերով հանրաքվեի ընթացքին, ինչի մասին նախկինում ասվում էր, թե անհնար է կազմակերպել։
Խոսելով Կառավարության կողմից այսօր ԿԸՀ-ին և ոստիկանությանը հատկացված 3 միլիարդ 400 միլիոն դրամի մասին՝ Ավինյանը նշեց, որ այդ ծախսերը չեն կարող համարվել ճոխություն, քանի որ դրանք անհրաժեշտություն են։
«Ժողովրդավարությունը միշտ ավելի մատչելի է, քան Հայաստանում նախկինում գործող համակարգը, որովհետև այն գումարները, որոնք որ տարբեր քրեական գործերով վերադարձվում են բյուջե, տարբեր գործերով շատ ավելի մեծ ծավալի են, և շատ ավելի մեծ ծավալի գումարներ են վերադարձվում, և կարծում եմ, որ նմանատիպ ծախսերը չեն կարող համարվել ճոխություն։ Հանրաքվեի կամարտահայտման և ժողովրդավարական պրոցեսների վրա արվող ծախսերը միանշանակ արդարացված են»,- ասաց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում