
Xiaomi Mi 10-ը վաճառվել է մեկ րոպեում

Նոր ֆլագմենի առաջին խմբաքանակն արդեն սպառվել է։
Չինաստանում Xiaomi-ի նոր ֆլագմենի՝ Xiaomi Mi 10-ի առաջին խմբաքանակը սպառվել է մեկ րոպեի ընթացքում, և ընկերությանը բերել է 200 միլիոն յուան շահույթ (գրեթե 30 միլիոն դոլար): Այդ մասին հայտնում է Gizmochina-ն:
Այժմ սարքը վաճառվում է միայն Չինաստանում: Նշվում է, որ սմարթֆոններն ավարտվել են երկրի բոլոր խոշոր առևտրային հարթակներում, ներառյալ՝ Tmall-ը, JD.com-ը և Xiaomi Mall-ը: Վաճառված սարքերի ճշգրիտ թիվը չի նշվում: Մինչև փետրվարի 21-ը սպասվում է նոր խմբաքանակ:
Xiaomi Mi 10-ը ստացել է 6,7 դյույմանոց AMOLED էկրան` Full HD + լուծույթով և 90 Հց թարմացման արագությամբ, սարքը գործում է առաջատար Snapdragon 865 պրոցեսորով և ունի 8-12 Գբ հիշողություն և 128 ԳԲ պահուստային հիշողություն:
Xiaomi Mi 10-ի հիմնական առավելությունը տեսախցիկն է․ դրանք չորսն են՝ հիմնականը՝ 108 մեգապիքսել, օպտիկական կայունացումով և լայն անկյունով՝ 13 մեգապիքսել: Կան նաև երկու մեգապիքսելով երկու լրացուցիչ մոդուլներ։
Xiaomi-ն նաև թողարկել է ֆլագմենի Pro տարբերակը, որը ստացել է բարելավված տեսախցիկ։ DxOMark-ի փորձագետներն այն արդեն անվանել են շուկայի լավագույն տեսախցիկ:
Սիրարփի Աղաբաբյան