Թուրքիայի ծեր բնակչության թիվը տարեցտարի ավելանում է
Թուրքիայում տարեցտարի ավելանում է ծեր բնակչության թվաքանակը։ 2010-2018թթ․ ընթացքում ծեր բնակչության աճը կազմել է 1․18 տոկոս։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայում մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Press» գործակալությունը, հիմնվելով ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների վրա, տեղեկացնում է, որ ամենից շատ ծեր բնակչության աճ է գրանցվել Զոնգուլդակ, Յոզգաթ, Ադանա, Աղրը, Ադըյաման, Աքսարայ, Թոքաթ և Իգդիր նահանգներում։
Նշված ժամանակահատվածում ծեր բնակչության թիվը նվազել է Թուրքիայի միայն մեկ նահանգում՝ Գյումուշհանեում։