Բաժիններ՝

Հայտարարվել է ամենահուսալի ավտոմոբիլների բրենդը

Genesis կորեական բրենդի պրեմիում դասի ավտոմոբիլները ճանաչվել են աշխարհում ամենահուսալիները: Այդ մասին ասված է փետրվարի 14-ին տարածված մամուլի տեղեկագրում։

J.D.Power համաշխարհային շուկայավարական-տեղեկատվական ծառայությունն ընկերությունը նշել է ավտոմոբիլների հուսալիության վարկանիշի երկու գլխավոր պարգեւներով: Այսպես, Genesis-ն զբաղեցրել է առաջին տեղն ընդհանուր հաշվարկում, իսկ G80 մոդելը համարվել է լավագույնը պրեմիում դասի միջին չափի ավտոմեքենաների սեգմենտում:

«Այդ պարգեւները, որոնք ստացվել են Genesis-ի առաջին պաշտոնական վաճառքների սկսվելուց ընդամենը մի քանի տարի հետո, վկայում են մեր ձգտումը դառնալու այն ավտոարտադրողները, որոնք հուսալիության բացառիկ մակարդակ են ապահովում»,- մեկնաբանել է Genesis Motor North America-ի գործադիր տնօրեն Մարկ Դել Ռոսոն: J.D.Power-ի հերթական ամենամյա հետազոտությունն արտադրողներին եւ նրանց արտադրանքը գնահատել է հարյուր նմուշի հաշվով ծագող խնդիրների գործակցով: Այդ ցուցանիշով Genesis-ն առաջ է անցել վարկանիշի մյուս մասնակիցներից: Բրենդի անհատական գործակիցը կազմել է 89 բալ: Այդ արդյունքն ամբողջ ինդուստրիայի միջին ցուցանիշը գերազանցում է մոտավորապես 34 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս