Բաժիններ՝

«Տիտանիկ»-ի ամենաթանկ արտեֆակտը ներկայացրել են ԱՄՆ-ի ցուցահանդեսում

1912 թվականին «Տիտանիկ»-ի կործանման հետեւանքով զոհված բրիտանացի երաժիշտ Ուոլես Հարթլիի ջութակը ներկայացրել են Բրենսոնի (ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգ) Titanic Museum Attraction թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում: Այդ մասին հայտնել է ozarksfirst.com.-ը։

Ավելի վաղ գործիքը հավաքորդի էր վաճառվել 1,7 միլիոն դոլարով: Դա ամենաբարձր գինն էր, որ երբեւիցե վճարվել է նավից արտեֆակտի համար: Այժմ դրա տերը, ով չի ցանկացել, որ նշվի իր անունը, թույլ է տվել, որ ջութակը ոչ երկար ժամանակով թանգարանի ցուցադրանքի մաս դառնա:

«Դա ամենանշանավոր առարկան է: Այդ գործիքով Ուոլես Հարթլին՝ երաժիշտը եւ նվագախմբի ղեկավարը, նվագել է, երբ նավը խորտակվում էր»,-մեկնաբանել է ընկերության տնօրեն Էնդրյու Օլդրիջը:

Սկզբնապես ջութակը Ուոլես Հարթլիին նվիրել է նրա հարսնացուն: Նա գործիքը վերցրել էր «Տիտանիկ»-ի առաջին նավարկությանը: Լողացող սառցալեռին նավի ողբերգական բախումից հետո երաժիշտների խումբը մինչեւ վերջին պահը նվագել է ուղեւորների համար (այդ տեսարանը վերստեղծված է Ջեյմս Քեմերոնի համանուն ֆիլմում):

Ցավոք, Հարթլին չկարողացավ փրկվել: Նրան հայտնաբերեցին երկու շաբաթ անց: Նրա մարմնին կապված էր ջութակը, որը հանձնեցին զոհված երաժշտի հարսնացուին: Վերջինս գործիքը նվիրաբերել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությանը:

Բացառիկ ցուցանմուշը հնարավոր կլինի դիտել մինչեւ հունիսի 15-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս