Բաժիններ՝

«Սիրելի Սերժ Թանկյան, որպես ակտիվ հեղափոխական՝ լավ կլիներ գայիք Հայաստան». Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Այսօր ժողվարչապետը արտերկրում բնակվող հայերին կոչ է արել ապրիլի 5-ին գալ Հայաստան ու մասնակցել հանրաքվեի: Դուք, իհարկե, քվեարկել չեք կարող, բայց հայտնի եք՝ որպես լավ կոչ անող և լավ միտինգ անող: Բնականաբար ժողվարչապետը բարձրախոսով փողոցներում միտինգներ է անելու, դա իր տարերքն է, թերևս միակ բանը, որ կարողանում է անել: Որպես ակտիվ հեղափոխական՝ լավ կլիներ գայիք Հայաստան ու մասնակցեիք այդ գործողություններին և այստեղից կոչ անեիք արտերկրի հայերին գալ Հայաստան ու մասնակցել հանրաքվեին: Անշուշտ, այս առիթով Հայաստան գալը նաև հիանալի է հնարավորություն է իրականացնելու ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Աչքներս ջուր կտրեց…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս