
«ՍԴ-ի 7 անդամների վատ դրության մեջ կդնեինք, եթե հարցը փոխանցեինք ՍԴ». Վլադիմիր Վարդանյանը՝ հանրաքվե անցկացնելու մասին

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունելուց հետո խորհրդարանը համապատասխան գրությամբ այն ներկայացնելու է ՀՀ նախագահին, որն էլ նախագիծը ստորագրելուց հետո համապատասխան ժամկետներում նշանակելու է հանրաքվե, որից հետո էլ համապատասխան սուբյեկտները կկազմակերպեն և կանցկացնեն հանրաքվե:
«Այս հարցում Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք չէ, այսինքն՝ այս հարցում հստակ կանոկարգումներ չկան, բացի այդ, կարծում եմ՝ քվեարկվող հարցի հետ կապված ՍԴ-ի յոթ անդամներն ունեն շահագրգռվածություն, և ինչ-որ առումով նրանց վատ դրության մեջ կդնեինք, եթե հարցը փոխանցեինք ՍԴ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Եթե նախագիծը ՀՀ նախագահը ստորագրի, ապա անցկացվելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: