
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նախապատրաստվում է ձմեռային 2-րդ խաղերին

Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական ժողովը: Ժողովի ընթացքում քննարկվել է հաջորդ տարի՝ 2021 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպչական հարցերը: Ժողովի ընթացքում նշանակվել են համապատասխան տարածաշրջանների (ըստ երկրների, քաղաքների ) մասնագետ համակարգողները:
Ըստ այդմ՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկաների և եվրոպական երկրների քաղաքային կոմիտեների հետ տարվող աշխատանքների համակարգող է նշանակվել Սևակ Կարապետյանը, ԱՊՀ երկրների հետ՝ Անահիտ Մխիթարյանը, Ասիական երկրների՝ Եփրեմ Մկրտչյանը, Մերձավոր Արևելքի երկրների՝ Հայկանուշ Նիկոյանը, Հայաստանի և Արցախի՝ Գևորգ Գալստյանը:
Աշխատանքների կատարման գործընթացի հսկողությունը վերապահվել է Համահայկական խաղերի կոմիտեի նախագահի խորհրդական Դերենիկ Գաբրիելյանին: