Մեսսին ցանկանում է, որ Բարտոմեուն հեռանա, իսկ Խավին գլխավորի «Բարսելոնան»
Հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է էական փոփոխություններ կատարել «Բարսելոնայի» կառուցվածքում:
Ըստ El Chiringuito հեռուստաընկերության՝ հարձակվողը ցանկանում է, որ «Բարսելոնայի» ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուն հրաժարական տա, և ընտրությունների ավարտից հետո նրան փոխարինի նոր մասնագետ:
32-ամյա արգենտինացին հոգնել է կատալոնական ակումբի մարզական բաժնի աշխատակիցների գործողություններից:
Բացի այդ, Մեսսին ցանկանում է, որ Խավին՝ակումբի նախկին կիսապաշտպանը, ով այժմ գլխավորում է կատարական «Ալ-Սադը», դառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը:
Այժմ թիմի հետ է աշխատում Կիկե Սետյենը, որը գլխավորում է «Բարսելոնան» հունվարի 14-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը