
«Կարծում էի, որ 35-ում ձուկ կորսամ Մադեյրայում». Կրիշտիանու Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով օրեր առաջ նշեց իր 35-ամյակը, պատմել է, թե ինչպես էր տեսնում իր ապագան մանկության տարիներին:
«Ես մտածում էի, որ 35 տարեկանում ես պարզապես ձկնորս կլինեմ Մադեյրա քաղաքում: Նման հաջողությունը երբեք չէր անցնում իմ մտքով: Ես ուզում էի դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բայց չէի մտածում, որ պատրաստվում եմ նվաճել այն ամենը, ինչ հաղթել եմ:
«Յուվենթուսում» խաղալն ինձ նորից հաղթելու հնարավորություն է տալիս: Մենք գիտենք, որ դժվար է, դա կախված է շատ գործոններից, բայց դա հնարավոր է, քանի որ մենք ունենք լավ թիմ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը