Բաժիններ՝

Չինաստանը յոթ պատվաստանյութի փորձարկումներ է անցկացնում նոր կորոնավիրուսի դեմ

Չինաստանի մասնագետները 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ յոթ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են անցկացնում: Այդ մասին հայտնել է Չինաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի անդամ, երկրի առաջատար վիրուսաբան Չժուն Նանշանը։

«Մենք մշակել ենք բուժման արդյունավետ պլան, որը հաշվի է առնում ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարի՝ մեր կողմից կուտակված փորձն ու հաջողված մեթոդները»,-նրա խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը: Ինչպես նշել է փորձագետը, ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն արդեն պատրաստել է թոքաբորբի դեմ պայքարի առաջվանից ավելի լավ մշակված համալիր ծրագիր, համապատասխան որի ամբողջ երկրում բժիշկները շուտով կկիրառեն վարակվածներին բուժելու օպտիմալացված, կենտրոնական կառավարության կողմից հանձնարարվող միջոցներ: Չժուն Նանշանը ճշտել է, որ մշակվող այն պատրաստուկների արդյունավետությունը պաշտոնապես հաստատելու համար, որոնց մասին ինքը հիշատակել է, որոշակի ժամանակ կպահանջվի: «Մենք ավելի շատ բան ենք իմանում այդ հիվանդության մասին, փորձ ենք կուտակում դրա ախտորոշման ու բուժման համար»,- ամփոփել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս