![](/banners/BeFunky-design.jpg)
6 ահազանգ. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/55843_b.jpg)
Փետրվարի 2-3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ռյա Թազա և Քուչակ գյուղերում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում և Վարդաղբյուր-Աշոցք, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները: