Ինչ անել հին դրամապանակի հետ
Esotericblog.ru-ն գրում է, որ հաճախ է պատահում, երբ մարդիկ չեն իմանում՝ ինչ անել հին դրամապանակի հետ։
Եթե հին դրամապանակը միշտ լի է եղել, և չեք ցանկանում, որ դրան հրաժեշտ տալուց հետո հաջողությունը երես թեքի ձեզնից, պետք չէ դեն նետել այն։ Դրա օգնությամբ կարող եք ավելի շատ գումար բերել կյանք։ Դրա համար հարկավոր է դրամապանակում եղած ամբողջ գումարը հանել դրա միջից։ Դրամապանակի մեջ գումար դրեք և պահեք գաղտնի վայրում։ Մեկ ամիս հետո բացեք դրամապանակը, հին գումարը փոխարինեք ավելի մեծով։ Յուրաքանչյուր ամիս կրկնեք նույնը։ Կես տարի անց դրամապանակում դրվածը ձեզ այլևս մեծ գումար չի թվա. եկամուտը կմեծանա։
Եթե հին դրամապանակը մշտապես դատարկ է եղել, հարկավոր է նորը գնել։ Դրամապանակից հանեք եղածը և տվեք աղքատներին։ Դրամապանակը փաթաթեք սև կտորով և ասեք՝ երախտապարտ եմ ծառայության համար։ Տալիս եմ կարիքն ու աղքատությունը։ Դրանց հետո հարկավոր է վառել հին դրամապանակը կամ թաղել հողի մեջ՝ տանից հեռու։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը