
«Երկրի անտառների ՊՕԱԿ-ը մոտ 754 մլն դրամ հարկ է մուծել, իսկ ալկոհոլ արտադրող ձեռնարկությունը՝ 560». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օրվա հարցը
«Ո՞վ է ավելի շատ հարկեր մուծել 2019թ-ին՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությո՞ւնը, թե՞ հանրահայտ «Վեդի-ալկոն», կարելի է համարել հռետորական։
Որովհետև պաշտոնապես արդեն ասված է՝ երկրի անտառների ՊՕԱԿ-ը մոտ 754 մլն դրամ հարկ է մուծել, իսկ ալկոհոլ արտադրող ձեռնարկությունը՝ 560։ Տարբերությունը մոտ 194 մլն դրամ է»: