
Սեյրան Օհանյանը ժամանել է ԱԺ՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պատասխանելու է հանձնաժողովի անդամների հարցերին: Այս պահին Սեյրան Օհանյանը գտնվում է խորհրդարանում և մինչև քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը, նա հանդիպել էր ԱԺ նախագահ Արարատ Միզոյանին, հանդիպումը տեղի է ունեցել Արարատ Միզոյանի հրավերով:
Սեյրան Օհանյանը լրագրողների որևէ հարցին չպատասխանեց՝ նշելով, որ հարցերին կպատասխանի հանձնաժողովի նիստից հետո: