Բաժիններ՝

«Ռոմա» – «Լացիո»․ ո՞վ կհաղթի հռոմեական դերբիում

Վերջին երկու խաղերում «Լացիոն» չի պարտվել «Ռոմային» դերբիում, բայց արդյո՞ք «արծիվների» հաջող շարքը կշարունակվի այսօր։

«Ռոմա»

«Ռոման» ավելի շատ հույսեր էր կապում ընթացիկ մրցաշրջանի հետ. թիմ հրավիրվեց Պաուլո Ֆոնսեկան՝ թիմ կազմելու համար, ինչը մինչ այժմ չի արդարացնում երկրպագուների կանխատեսումները: Չնայած այն հանգամանքին, որ «Ռոման» գտնվում է Չեմպիոնների լիգայի գոտում, ակնհայտորեն կայունությունը բավարար չէ. համեստ հաղթական շարքը փոխարինվում է պարտությունների շարքով:

«Գայլերը» վերջ տվեցին վերջին շրջանի հերթական պարտությունների շարքին։ Պարտվելով «Տորինոյին» (0:2) և «Յուվենթուսին» (1:2), նրանք այլևս իրավունք չունեին սխալ թույլ տալ «Ջենովայի» հետ խաղում: Թվում էր, թե հաղթելը բավականին հեշտ էր. 3:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ, ինչպես նաև «Ատալանտայի» անփութության պատճառով «Ռոման» հաստատվեց չորրորդ տեղում, բայց 5-րդ տեղի միջև եղած բացը ընդամենը երեք միավոր է։

Շաբաթվա կեսին «Ռոման» դուրս մնաց Իտալիայի գավաթից. Թուրինում «գայլերը» առանց մեծ դիմադրության պարտվեցին «Յուվենթուսին»՝ 3։1 հաշվով․ մրցակիցը խաղի առաջին 45 րոպեների ընթացքում երեք գոլի առավելություն ունեցավ:

Հենրիխ Մխիթարյանը, Նիկոլա Ձանյոլին և Դավիդե Զապակոստան դեռ վնասվածքներ ունեն: Հարցականի տակ է նար Խավիեր Պաստորեի և Ջասթին Կլյուվերտի մասնակցությունը։

«Լացիո»

«Լացիոն» մրցաշրջանն անցկացնում է շատ ավելի հաջող, քան ներկայիս մրցակիցը և մասամբ գլխավոր թշնամին․ Սիմոնե Ինձագիի թիմը առաջնությունում չեմպիոնության հավակնորդ է: Թեև «արծիվները» երրորդն են աղյուսակում, բայց երկրորդ հորիզոնականում գտնվող «Ինտերը» առաջ է ընդամենը երկու միավորով։ «Արծիվները» վեց միավորը զիջում են «Յուվենթուսին», բայց, միևնույն ժամանակ, նրանք դեռ պահեստային հանդիպում ունեն:

Առաջնությունում «Լացիոյի» վերջին մրցակիցը «Սամպդորիան» էր, որը լավ մարզավիճակ ձեռք բերեց և ակնհայտորեն ակնկալում էր, որ հռոմեացիներին կռիվ կտա: Սակայն, արդեն առաջին կեսին այդ «կռիվը» փշրվեց «արծիվների» կողմից, որոնք հանդիպման երկրորդ կեսին չթուլացրեցին իրենց խաղը։ Արդյունքում, «Լացիոն» հաղթեց 5:1 հաշվով․ այս հաղթանակը թիմի համար դարձավ Սերիա Ա-ում 11-րդ անընմեջը, որի շնորհիվ ակումբը դարձավ սկուդետոյի հավակնորդ։

Շաբաթվա կեսին «Լացիոն» դուրս մնաց Իտալիայի գավաթից։ Մրցակից «Նապոլին» ավելի ուժեղ էր, իսկ 1։0 հաշիվը բավարար էր հաղթանակի համար։

Այսօր չեն խաղա Դանիլո Կատալդիին և Ադամ Մարուսիչը։
«Լացիոն» դերբիին մոտենում է որպես ֆավորիտ. «Արծիվները» խենթ տեմպ են հավաքել և այժմ կարող են նվազագույնը նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

«Ռոման», իր հերթին, թեև մրցում է մրցաշրջանում իր առջև դրված խնդիրները լուծելու համար, բայց խաղը շատ ավելի թույլ է թվում, քան «արծիվներինը»։ Պաշտպանության գծում խնդիրներ կան. 22 մրցավեճերում ընդունված 22 գոլերը հստակ վկայում են դրա մասին։

Խաղը տեղի կունենա այսօր՝ 21։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս