Բաժիններ՝

«Ռոնալդուն Մեսսիի դարաշրջանում նվաճեց 5 «Ոսկե գնդակ»: Սա անհավատալի է»․ Գուտի

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կիսել է իր կարծիքը հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի խաղի մասին։

«Ես գիտեմ միայն մեկ խաղացողի, որը դաժանորեն հաջող է խաղում յուրաքանչյուր խաղում: Եվ դա Մեսսին է:

Երբ Լիոնելը դաշտ է մտնում, ինչ-որ բան պատահում է: Մնացածներն ունեն վերելքներ և անկումներ:

Ճիշտ է, ես թվիթ էի գրել, որ ընտրում եմ Մեսսիին: Բայց ես իսկապես գնահատում եմ այն, ինչի Ռոնալդուն հասել է: Նա հիանալի խաղացող է և դեռ շատ կարևոր է ֆուտբոլի աշխարհում:

Մեսսին ավելի տաղանդավոր է, Կրիշտիանուն ավելի շատ գոլի հեղինակ է, նա ավելի ամբիցիոզ է, ինքն է իրեն ստեղծել: Անհավատալի է, որ Մեսսիի դարաշրջանում նրան հաջողվեց նվաճել 5 «Ոսկե գնդակ»:

«Ռեալի» կազմում Ռոնալդուն չափազանց կարևոր էր թիմի համար, բացի խփած գոլերի քանակից, նա իրեն դրսևորեց նաև մեծ խաղերում»,- ասել է Գուտին Movistar + -ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս