Բաժիններ՝

«Դու շատ խոսեցիր «Յուվեի» մասին, իսկ հետո հանեցիր տաբատդ»․ «Նապոլիի» երկրպագուները՝ Սարիին

Իտալիայի Սերիա Ա-ի 21-րդ տուրի «Յուվենթուս»-«Նապոլի» խաղին ընդառաջ «Նապոլիի» երկրպագուները տարբեր մասերում կախել են նույնական պաստառներ։ Բոլոր աստառները ուղղված են «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիին։

61-ամյա իտալացին, նախքան Թուրինում և «Չելսիում» աշխատելը, երեք մրցաշրջան մարզում էր «Նապոլին»:

«Դու կուզիկ սրիկա ես։ Դու շատ խոսեցիր «Յուվեի» մասին, իսկ հետո հանեցիր տաբատդ»,- ասվում է «Սան-Պաուլոյի» դիմաց կախված պաստառում։

Տպավորություն է, որ «Նապոլիի» երկրպագուները ատում են Սարիին։ Սա շատ դրամատիկ պատմություն է։

Սարիի տեղափոխությունը «Յուվե» համարվում է դավաճանություն հյուսիս-հարավ պատերազմի պատճառով: Սարին ծնվել է Նեապոլում (երեք տարեկան հասակում տեղափոխվել է Տոսկանա), մարզել է «Նապոլին» 2015-ից 2018 թվականներին: Հարավայինները նույնիսկ աջակցեցին նրան «Չելսիում», բայց նրանք չէին կարող ներել նրա տեղափոխությունը «Յուվենթուս»: Տեղափոխությունից առաջ նրանք 440 կիլոմետր հեռավորություն անցան Սարիի՝ Տոսկանայում գտնվող տուն հասնելու համար, որպեսզի մարզչին համոզեն չանել սխալ քայլը. «Կոմանդանտե, մի դավաճանիր ժողովրդին: Նեապոլը սիրում է քեզ»:

Բայց Սարին արդեն ղեկավարում է «Յուվեն»: Օգոստոսին թուրինցիները 4:3 հաշվով հաղթեցին «Նապոլիին»: Այս կիրակի նեապոլիտանացիներն ամեն ինչ կանեն իրենց նախկին մարզչին տխրեցնելու համար:

Թիմերը կհանդիեն այսօր՝ 23։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս