Բաժիններ՝

Պարտությունից հետո Սետյենը զիջումների է գնացել

Գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հետաձգել է «Բարսելոնայի» երկուշաբթի օրվա մարզումը Լա Լիգայում «Վալենսիային» (0:2) պարտվելուց հետո:

61-ամյա մասնագետը հանգստյան օր կտրամադրի կատալոնական ակումբի խաղացողներին:

Փաստն այն է, որ հունվարի 14-ին «Բարսելոնայում» նշանակվելու պահից Սետյենը ավելացրել է մարզումների քանակը։ Առաջին օրը նա անցկացրեց կրկնակի մարզում, իսկ երկրորդ օրը չեղյալ հայտարարեց արձակուրդային օրը:

Ընդհանուր առմամբ, թիմը տասներեք օրվա ընթացքում անցկացրել է 12 մարզում: Երկուշաբթի օրը «Բարսելոնան» առաջին արձակուրդը կստանա Սետյենի նշանակումից հետո:

Հինգշաբթի օրը «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կխաղա «Լեգանեսի» հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս