Հայտնի է դարձել Բեռլինի կինոփառատոնի բացման ֆիլմը
Բեռլինի միջազգային կինոփառատոնի բացմանը ցուցադրելու են կանադացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆալարդոյի «Սելինջերի իմ տարին» կինոնկարը՝ Սիգուռնի Ուիվերի եւ Մարգարետ Քուելիի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է ստուգատեսի մամուլի ծառայությունը: Բեռլինալեն կանցկացվի 2020 թվականի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը։
«Սելինջերի իմ տարին» ժապավենի հիմքում լրագրողուհի եւ գրող Ջոաննա Ռակոֆի համանուն վեպն է: Ֆիլմի դերակատարներն են՝ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Սիգուռնի Ուիվերը եւ Մարգարետ Քուելին, որն անցյալ տարի հայտնվել էր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում: «Ես հուզված եմ, որ իմ կինոնկարն է բացելու 2020 թվականի Բեռլինալեն: Մենք չէինք էլ կարող ավելի լավ համաշխարհային պրեմիերա ցանկանալ: Անցյալում փառատոնը բացվում էր նշանավոր ռեժիսորների ֆիլմերով. չարժե իսկ խոսել, թե որքան մեծ պատիվ է ինձ համար այդ ցուցակում հայտնվելը: Ես անհամբերությամբ եմ սպասում Սիգուռնի Ուիվերի եւ Մարգարետ Քուելիի հետ հանդիպմանը գալա-բացմանը»,-ասել է Ֆալարդոն: Ժապավենը պատմում է սկսնակ բանաստեղծուի Ջոաննայի մասին, որն աշխատում է Մարգարետ գրական գործակալի ասիստենտ: Նրան հարկ է լինում պատասխանել կուլտային գրող Ջերոմ Սելինջերի երկրպագուների նամակներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: