Թրամփը մտադիր է մերձավորարևելյան կարգավորման պլանը հրապարակել մինչև հունվարի 28-ը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին լրագրողներին հայտարարել է, որ մերձավորարեւելյան հիմնախնդրի կարգավորման պլանը կհրապարակի մինչեւ հունվարի 28-ին նախատեսված հանդիպումն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։
«Հնարավոր է՝ մենք այն հրապարակենք դրանից ինչ-որ ժամանակ առաջ»,- ընդգծել է Թրամփը: Նա վստահություն է հայտնել, որ պլանը կգործի՝ հավելելով, որ այդ մասին արդեն խոսակցություն են ունեցել Պաղեստինի ներկայացուցիչների հետ:
«Մենք կարճատեւ խոսել ենք նրանց հետ, բայց նրանց հետ խոսելու նք որոշ ժամանակ անց: Նրանք էլ դա անելու շատ պատճառներ կունենան: Ես համոզված եմ, որ նախ կարձագանքեն բացասաբար, բայց իրականում դա շատ դրական է նրանց համար»,- հավելել է նախագահը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն Սպիտակ տանը կընդունի Իսրայելի ղեկավարին, եւ ժամանելու հրավերը նաեւ ընդունել է իսրայելական ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: