Բաժիններ՝

Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել «Էրեբունի պլազա»-ում

Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հունվարի 23-ին, ժամը 14:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում, կրակոցներ են լսվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Կրակոցներ արձակած քաղաքացուն ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս