«Հավերժ երիտասարդ» 63-ամյա դերասանուհին բացահայտել է իր գրավչության գաղտնիքը
Տայվանի Ցզիլուն քաղաքից «հավերժ երիտասարդ» դերասանուհին եւ երգչուհին բացահայտել է իր գրավչության գաղտնիքը: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
63-ամյա Չեն Մեյֆենն ամեն օր տասնյակ հաճոյախոսություններ է ստանում երկրպագուներից, որոնք ցնցված են նրա ջահելադեմ արտաքնից:
1975 թվականին, երբ 19 տարեկան էր, Մեյֆենն ստացել է գեղեցկության թագուհու տիտղոսը: Երբ նա 36 տարեկան էր, երկրի ամենաազդեցիկ հեռուստահաղորդավարուհի Չժան Սյաոյանը նրան հայտարարեց «Տայվանի ամենաթեժ մորաքույրը»:
Մեյֆենը պատմել է, որ ինքը սովորություն ունի առավոտները ապուր ուտել կոճապղպեղի մի քանի փոքրիկ կտորներով: Դերասանուհին այն կարծիքին է, որ հենց դա է իրեն հնարավորություն տալիս պահպանել մաշկի երիտասարդությունը: Նա խոստովանել է, որ ինքը ֆիթնեսի երկրպագու չէ եւ կարծում է, որ իր համար դյուրին չէ տրամադրվել այցելելու մարզասրահ, ուստի հրահանգող է վարձել, որի հետ ուժային վարժանքներով է զբաղվում շաբաթական մեկ կամ երկու անգամ:
Դերասանուհին ամեն օր բարձրակրունկ կոշիկներ է հագնում: Անոթների համար վնասը նվազագույնի հասցնելու համար երեկոյան նա ոտաբոբիկ կանգնում է ոտքերի համար նախատեսված հատուկ թեքապատվանդանի վրա, որը թույլ է տալիս ամբողջ մարմնի քաշը փոխադրել կրունկների վրա: Դրա հետ մեկտեղ Մեյֆենը թեթեւ հարվածում է ձեռքերին, ոտքերին ու անոթներին: Նա հավատում է, որ այդպիսով օգնում է էներգիայի շարժմանը մարմնով: Չենն իր երկրպագուներին ու բաժանորդներին շնորհակալություն է հայտնել սոցցանցերում աջակցության համար եւ հավելել է, որ իր ամենամեծ գաղտնիքն ամեն օր լավ տրամադրություն պահպանելն է:
Հինգ տարի առաջ Մեյֆենը բաժանվեց ամերիկա-տայվանցի ամուսնուց, որի հետ նա ապրել էր տասը տարի: Դերասանուհին երեխաներ չունի, ուստի ստիպված էր ցավոտ բաժանումը հաղթահարել միայնակ: Նա ասում է, որ ներկայում պատրաստվում է նոր սեր գտնել: «Բայց տղամարդկանց դուր են գալիս երիտասարդ կանայք, ուստի ինձ համար դժվար կլինի իդեալական զուգընկեր գտնել»,-նշել է նա: