Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»․ տուրի կենտրոնական հանդիպումը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը կավարտվի հունվարի 19-ին՝ կենտրոնական խաղով. «Լիվերպուլը» «Էնֆիլդում» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Լիվերպուլ»

«Լիվերպուլը», հավանաբար, ամենաշատ քննարկվող թիմն է հենց հիմա: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ Անգլիայի առաջնությունում «կարմիրները» հասել են ցնցող ռեկորդի, որը, Լա Լիգայի հետ միասին, համարվում է մոլորակի ամենաուժեղ առաջնությունը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Լիվերպուլը» վաստակել է 61 միավոր, ինչը լավագույն մեկնարկն է Եվրոպայի լավագույն հինգ առաջնություններում։ Յուգեն Կլոպի սաները նաև Պրեմիեր լիգայում գոլ բաց չեն թողել վերջին 6 խաղերում: Այս ժամանակահատվածում «կարմիրները» հաղթեցին «Բորնմութին» (3:0), «Շեֆիլդ Յունայթեդին» (2:0), «Ուոթֆորդին» (2:0), «Լեսթերին» (4:0), «Վուլվերհեմփթոնին» (1:0) և «Տոտենհեմին» (1։0):

Կարդացեք նաև

Այս մրցաշրջանի լավագույն վեց ներկայացուցիչների հետ հանդիպումներում «Լիվերպուլը» գրեթե 100%-անոց ցուցանիշ ունի: «Կարմիրները» չկարողացան հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» (1:1): Սեփական հարկի տակ Կլոպի սաները հաղթեցին «Արսենալին» (3:1), «Մանչեսթեր Սիթիին» (3:1) և «Տոտենհեմին» (2:1), իսկ հյուրերի կարգավիճակով հաղթեցին «Չելսիին» (2:1) և «Տոտենհեմին» (1:0):

«Լիվերպուլը» վնասվածք ունեցող 4 ֆուտբոլիստ ունի՝ Ջեյմս Միլները, Նաբի Կեյտան, Դեյան Լովրենը և Նաթանիել Կլայնը:

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդում» նախորդ երկու շաբաթները երկու անգամ ավելի ակտիվ էին, քան «Լիվերպուլում»: Սկզբում «մանկունյանցիներին» չհաջողվեց գավաթային խաղում հաղթել «Վոլվերհեմփթոնին» (0:0), ապա Սուլշերի թիմը պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում (1:3), ջախջախեց «Նորվիչին» Պրեմիեր լիգայում (4։0), և անցած չորեքշաբթի վերջապես հաղթեց «Վուլվերհեմփթոնին» «Օլդ Թրաֆորդում» (1:0)՝ կրկին Անգլիայի գավաթում:

Խոսելով բացառապես Պրեմիեր լիգայի մասին՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին հինգ հանդիպումներում երեք հաղթանակ է տարել: «Կարմիր սատանաները» տանը հաղթեցին «Նյուքասլին» (4:1) և «Նորվիչին» (4:0), իսկ արտագնա խաղերում հաղթեցին «Բարնլիին» (2:0), բայց պարտվեցին «Ուոթֆորդին» (0:2) և «Արսենալին» (0:2): Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում հյուրերի հարկի տակ անցկացված 15 հանդիպումներից հաղթել է ընդամենը 3-ում։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» լավ է խաղում լավագույն վեց ներկայացուցիչների հետ: Տանը «Կարմիր սատանաները» հաղթեցին «Չելսիին» (4:0), հաղթեցին «Տոտենհեմին» (2:1), ոչ-ոքի խաղացին «Լիվերպուլի» (1:1) և «Արսենալի» (1:1) հետ, իսկ արտագնա խաղերում հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին» (2:1), բայց պարտվեցին «Արսենալին» (0:2):

«Մանչեսթեր Յունայթեդում» վնասվածքներ են ստացել չորս խաղացողներ՝ Պոլ Պոգբան, Մարկոս Ռոխոն, Ակսել Տուանզեբեն և Սքոթ ՄաքԹոմինայը: Էշլի Յանգը տեղափոխվել է «Ինտեր»։

Վիճակագրություն

  • Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» հաղթական շարքն արդեն հասել է 12 խաղի
  • Առաջնության վերջին վեց հանդիպումներում «կարմիրները» գոլ բաց չեն թողել
  • Անգլիայի Պրեմիեր լիգայում տանը «Լիվերպուլը» հաղթում է արդեն 18 հանդիպում
  • Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում անցկացրած վերջին չորս խաղերից երեքում հաղթել է

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև հանդիպումները, որպես կանոն, երկու թիմերի համար էլ շատ դժվար են: Դեպի դեմ առ դեմ վերջին յոթ հանդիպումներում այս ակումբները 5 անգամ ոչ-ոքի են խաղացել և յուրաքանչյուրը մեկ հաղթանակ է տարել:
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթեց «Էնֆիլդում»: Սակայն Սուլշերին Յուրգեն Կլոպը դեռ չի հաղթել՝ 0:0 և 1:1

Անկասկած, այս հանդիպումը շատ սկզբունքային է, և խաղացողների և Սուլշերի հայտարարությունները վկայում են, որ նրանք շատ լուրջ են վերաբերվում խաղին: Այնուամենայնիվ, հօգուտ «Լիվերպուլի», վկայում են վերջին շաբաթների ավելի քիչ հանդիպումները, ինչպես նաև մի քանի հիանալի շարք։

«Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում անսպասելիորեն հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (2:1): Այնուամենայնիվ, «կարմիր սատանաները» դժվար թե կարողանան հաղթահարել ներկայիս «Լիվերպուլին»։

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօրշ 20։30-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս