«Եկեք ենթադրություններ չանենք». Արարատ Միրզոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների հետ կապված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ենթադրություններ անելու իրավունք իրեն չի վերապահում. «Այն պայմաններում, երբ դեռ ընթանում են իրավապահների գործողությունները, օդում վարկած հյուսենք և շղթաներ կառուցենք, որոնք կարող են արդարացի կամ հիմնավոր լինել, կարող է և ճիշտ հակառակը լինել, եկեք ենթադրություններ չանենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու կարիք կա՞, Միրզոյանը պատասխանեց. «Կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում պաշտոն են զբաղեցրել: Գեորգի Կուտոյանը, հայտարարվեց, որ որևէ կարգավիճակով՝ ոչ վկայի, ոչ մեղադրյալի, որևէ գործով չի անցել: Հիմա ինչպե՞ս կարող են բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել։ Գուցե դա հարց է, գուցե պետք է խոսել այդ մասին»:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային մահացու վիրավորումով:

Տեսանյութեր

Լրահոս