Բաժիններ՝

«Շնորհակալ եմ Վալվերդեին: Նա թողել է թիմ, որը գլխավորում է Լա Լիգան»․ Սետյեն

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է իր նշանակման մասին:

«Նույնիսկ իմ ամենահամարձակ երազներում ես չէի պատկերացնում ինձ այստեղ: Սա շատ անսովոր է:

Գիտեմ, որ Վալվերդեն հիանալի անձնավորություն է, ես արդեն խոսել եմ նրա հետ: Ես գնահատում եմ այն ​​ամենը, ինչ նա արեց: Ես կփորձեմ կապ հաստատել նրա հետ: Նրա աշխատանքում շատ դրական բաներ կան: Նա թողել է թիմ, որը գլխավորում է Լա Լիգան։

Մարզիչները երբ առաջարկ են ստանում, սովորաբար դա լինում է դժվար դիրքում գտնվող թիմ, բայց հիմա այդպես չէ: Վալվերդեն հեռացավ առաջատար թիմից: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ դրա համար:

Իմ նպատակն է՝ շահել այն ամենը, ինչը կարելի է շահել: Այս ակումբում այլ տարբերակ չկա: Բարձր պահանջներ ամեն տարի և լավ խաղ․ այնպես որ, պետք է վերցնեք բոլոր հնարավոր գավաթները»,- ասել է Սետյենը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս