Էդմոն Մարուքյանը՝ Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրելու հայտարարությունների մասին

Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հանդիպումից հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նախ անդրադարձավ քննարկված հարցերի շրջանակին, տեղեկացրեց, որ տարին սկսել են անվտանգության հատվածի ղեկավարների հետ հանդիպումներով, թեմաները  քննարկվել են փակ ռեժիմում, որպեսզի կարողանան տարբեր հարցեր քննարկել՝ կապված Հայաստանի անվտանգության խնդիրների հետ։

«Այսօր Պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, ապագա բարեփոխումների պլանները, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների հետ կապված բազմաթիվ հարցեր։ Հանդիպումը տևել է մոտավորապես երեք ժամ»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Հարցին՝ անհանգստացնող որևէ բան կա՞, Է. Մարուքյանը պատասխանեց, թե որևէ անհանգստացնող բան չկա, եթե լինի էլ,  ապա դրանով զբաղվող կառույցներ կան։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի հարցազրույցին, որտեղ պատգամավորը նշել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պաշտոնից հեռացրել են, քանի որ նա փորձել է պետական հեղաշրջում իրականացնել, Էդմոն Մարուքյանը նկատեց. «Եթե նման հայտարարություն է արվում, ապա պետք է այդ հիմքերով հարուցված քրեական գործ լիներ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս